չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Ռուսական զորքերը նոր բնակավայրեր են վերահսկողության տակ վերցրել

Ռուսական զորքերը նոր բնակավայրեր են վերահսկողության տակ վերցրել

Ռուսական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սվետլոյե և Ուկրաինայի Սումի մարզի Նովայա Սեչ բնակավայրերը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

«Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Սվետլոյե բնակավայրի նկատմամբ։

«Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում վերահսկողություն են սահմանել Սումի մարզի Նովայա Սեչ բնակավայրի նկատմամբ»,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: