Ռուսաստանը պայքարում է իր ներկայի և ապագայի համար. Պուտին
Ռուսաստանը հիմա պայքարում է իր ներկայի և ապագայի համար։ Այս մասին Նիժնի Նովգորոդում անցկացվող «Հզոր գաղափարներ նոր ժամանակների համար» համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինքնիշխանության ամրապնդման շահերից ելնելով՝ մենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար մեր քաղաքացիների բարեկեցության բարելավմանն ուղղված մեր գործնական ջանքերի միջոցով։ Եվ ուժեղ է Ռուսաստանը, և ուժեղ կլինի ապագայում»:
Պուտինը կարևորել է յուրաքանչյուր ռուսաստանցու ներդրումը ընդհանուր հաղթանակի գործում. «Մեր ընդհանուր հաղթանակի, երկրի հաջող, վստահ զարգացման համար կարևոր է յուրաքանչյուրի՝ կամավորների, ՀԿ-ների, սոցիալական հաստատությունների աշխատակիցների, մենեջերների, ինժեներների, բանվորների և, իհարկե, ձեռնարկատերերի ներդրումը»:
Նա նաև ընդգծել է Ռուսաստանի զարգացման համար նաև նորարարական նախագծերի կարևորությունը. «Հիմա գործընկերները ցուցահանդեսում պատմում էին իրենց ձեռքբերումների մասին՝ խոսելով հենց իրենց նորարարությունների մասին, այն մասին, թե մեր մրցակիցները դեռ ինչեր չունեն։ Եվ ահա այսօր կրկին այստեղ՝ Ստրելկայում՝ Օկայի և Վոլգայի խաչմերուկում, քննարկվում են համարձակ նախագծեր, որոնք ազդում են գալիք տասնամյակների ընթացքում Ռուսաստանի զարգացման վրա»։



