ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վաճառքի է հանվել Բուրսայի հայկական եկեղեցին. Կարո Փայլանն ահազանգում է

Վաճառքի է հանվել Բուրսայի հայկական եկեղեցին. Կարո Փայլանն ահազանգում է

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վաճառքի է հանվել Բուրսայի հայկական եկեղեցին:

««Բուրսայում հայկական եկեղեցու վաճառք»․ արդյոք վաճառվու՞մ է երկրպագության վայրը: Ինչպե՞ս կարող են հասարակությունն ու պետությունը սա թույլ տալ: Ամո՛թ ձեզ»,-գրել է նա՝ տեղադրելով հայտարարության լուսանկարը։

Հայտարարության մեջ երևում է, որ եկեղեցու համար սահմանվել է 6 միլիոն թուրքական լիրա արժեքը:

  • Կիսվել: