կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Խոշոր ավտովթար Երևանում․ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանում․ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 30-ամյա Սանամ Կ․-ի վարած «Range Rover» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 33-ամյա Վազգեն Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Պետրոսյանը և Ազատ Գասպարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: