շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առերեսումը բացելու է 2 ժողովուրդների խաղաղության դուռը․ Փայլանը՝ Սումգայիթի ջարդերի մասին

Առերեսումը բացելու է 2 ժողովուրդների խաղաղության դուռը․ Փայլանը՝ Սումգայիթի ջարդերի մասին

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ, պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է արել՝ նվիրված սումգայիթյան  ոճրագործության զոհերի հիշատակին։ Նա նաև հիշատակել է Խոջալուիի դեպքերի ժամանակ սպանված ազերիներին։

«Հարգանքով հիշում եմ 1988 թ․ փետրվարի 27-ին Բաքվում, Սումգայիթում սպանված հարյուրավոր հայերին»,- գրել է նա՝ շեշտելով, որ  Ադրբեջանը և Հայաստանը պիտի առերեսվեն այդ իրողությունների հետ և ապահովեն արդարությունը։

«Առերեսումը բացելու է երկու ժողովուրդների խաղաղության դուռը»,-գրել է նա։

  • Կիսվել: