շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կարո Փայլանը հայ-թուրքական սահմանից դիմել է Էրդողանին

Կարո Փայլանը հայ-թուրքական սահմանից դիմել է Էրդողանին

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն այցելել է հայ-թուրքական սահման, որտեղից դիմել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Հայ-թուրքական սահմանից հարցնում եմ նախագահ Էրդողանին՝

– Ինչո՞ւ չեք բացում սահմանը:

– Ինչո՞ւ եք հետաձգում այս քայլը, որը հեղափոխություն է անելու տարածաշրջանում։

-Դուք չգիտե՞ք, որ Հայաստանի հետ սահմանի բացումը կփոխի մեր երկրի արևելքի ճակատագիրը»,- գրել է Փայլանը:

  • Կիսվել: