շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դեմ ահաբեկչության սպառնալիքի հարցով Կարո Փայլանը դիմել է  ՆԳ նախարարին

Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դեմ ահաբեկչության սպառնալիքի հարցով Կարո Փայլանը դիմել է ՆԳ նախարարին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի ՆԳ նախարարին հարցադրում է ուղարկել վերջին օրերին տարածվող այն լուրերի հետ կապված, թե ազգային փոքրամասնությունների առաջնորդների ու կրոնական կառույցների դեմ ահաբեկչությունների սպառնալիքներ կան։

Թուրքական Bianet–ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը ՆԳ նախարարից հարցրել է, թե արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ ազգային փոքրամասնությունների դեմ հարձակումների սպառնալիք կա։ Նաեւ հետաքրքրվել է, թե ազգային փոքրամասնությունների դեմ հնարավոր ահաբեկչությունները կանխելու համար ինչ քայլեր են ձեռնարկվում եւ ինչպես պետք է փարատել ազգային փոքրամասնությունների անհանգստություններ այդ ուղղությամբ։

Նշենք, որ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց Ղուրանի այրելուց հետո լուրեր են պտտվել, թե Թուրքիա են մտել ԻՊ–ի ահաբեկիչներ, ովքեր ահաբեկչություններ են նախատեսել եվրոլական երկրների հյուպատոսություններում, ազգային փոքրամասնությունների դեմ ինչպես նաեւ  ոչ մահմեդական կրոնական կառույցների մոտ։

Արդեն ժամանակավորապես փակվել են Ստամբուլում Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունները։

  • Կիսվել: