Եթե Արմանը որոշի հաջորդը մենամարտել նրա դեմ, դա ուղղակի ինքնասպանություն կլինի․ Տակտարով
Խառը մենամարտերի (MMA) ռուս վետերան Օլեգ Տակտարովն իր կարծիքն է հայտնել UFC-ի աստղերի՝ կիսաթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Իլիա Թոփուրիայի և հայ մարտիկ, թեթև քաշային կարգի դասակարգման 2-րդ համար Արման Ծառուկյանի հնարավոր մենամարտի վերաբերյալ, գրում է armsport.am-ը:
«Ինչ վերաբերում է Ծառուկյանին. եթե Արմանը չի ցանկանում ինքնակամ գնալ կործանման, ես նրա փոխարեն կհետաձգեի Թոփուրիայի դեմ մենամարտը։ Սակայն նա ինքն էլ է դա հիանալի հասկանում։ Ջասթին Գեյջիի դեմ մենամարտում Արմանը հաղթելու շատ ավելի մեծ շանսեր կունենա։ Անգամ հակված եմ մտածելու, որ նա կհաղթի. Գեյջին լիովին կարող է պարտվել Ծառուկյանին։ Բայց եթե Արմանը որոշի հաջորդը մենամարտել Թոփուրիայի դեմ, դա ուղղակի ինքնասպանություն կլինի։ Միանշանակ»,- Տակտարովի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արման Ծառուկյանը սեպտեմբերի 13-ին Մեքսիկայում կայանալիք UFC 331 մրցաշարում կարող է մենամարտել բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ՝ կազմակերպության BMF («Ամենավտանգավոր մարտիկ») տիտղոսի համար։



