կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Տյումենի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

Տյումենի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

Տյումեն քաղաքում այսօր անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում, հայտնում են ուկրաինական տելեգրամյան ալիքները:

Նշվում է, որ հարձակման փաստը հաստատել է Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորը, որն իր տելեգրամյան ալիքումլ մասնավորապես, նշել է. «ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հակառակորդի անօդաչու թռչող սարքն ընկել է Տյումենի նավթավերամշակման գործարանի տարածքում։ Բռնկում է տեղի ունեցել»:

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ հարվածներից հետո Տյումենում ընդհատվել է քաղաքի հիմնադրման 440-ամյակի տոնակատարությունը։

Նշենք, որ Տյումենի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանում խոշորագույն անկախ նավթավերամշակման գործարաններից մեկն է՝ տարեկան շուրջ 8 մլն տոննա նավթի վերամշակման հզորությամբ։

 

 

  • Կիսվել: