երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վանաձորում ավտոմեքենա է հրդեհվել. կան տուժածներ

Վանաձորում ավտոմեքենա է հրդեհվել. կան տուժածներ

Մարտի 11-ին՝ ժամը 10։34-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 2003 թ.) սրահում։

Վարորդը և ուղևոր Գ․ Կ․-ն (ծնված 2001 թ․) տեղում ստացել են առաջին բուժօգնություն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։44-ին, մարվել՝ 10:48-ին։ Այրվել են ավտոմեքենայի սրահը և դիմային հատվածը։

Փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

  • Կիսվել: