շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վահագնի թաղամասում վնասվել է ստորգետնյա միջին ճնշման պոլիէթիլենային գազատարը. մի շարք հասցեներում դադարեցվել է գազամատակարարումը

Վահագնի թաղամասում վնասվել է ստորգետնյա միջին ճնշման պոլիէթիլենային գազատարը. մի շարք հասցեներում դադարեցվել է գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասում ջրատարի կառուցման աշխատանքների ընթացքում վնասվել է ստորգետնյա միջին ճնշման պոլիէթիլենային գազատարը, ինչի պատճառով հուլիսի 22-ին ժամը 17։25-ից դադարեցվել է նշված թաղամասի Հրազդանի, Արաքսի, Արփայի, Վեդիի, Դեբեդի, Գանձասարի, Սիփանի, Բազումի փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

 

 

  • Կիսվել: