Ե՞րբ կարող է լուծվել Երուսաղեմի հայկական թաղամասի տարածքի հարցը
Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզի» (Cows' Garden) շուրջ դատական գործընթացը կարող է տևել մոտ 10 տարի, քանի որ Իսրայելում հողային վեճերը սովորաբար շատ երկար են տևում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Save the ArQ» («Փրկենք հայկական թաղամասը») շարժման համահիմնադիր Սեդրակ Բալյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երուսաղեմի շրջանային դատարանը մերժել է «Կովերի պարտեզի» տարածքի հետ կապված երկու դատական գործերը միացնելու միջնորդությունը, որը ներկայացրել էր «Xana Gardens Ltd» ընկերությունը։ Խոսքը հայկական համայնքի հայցի և Հայ առաքելական եկեղեցու Հայոց պատրիարքարանի նախաձեռնած առանձին գործընթացի մասին է։ Ընկերությունը պնդում էր, որ գործերի միավորումը կդյուրացնի և կարագացնի դատավարությունը, քանի որ դրանք առնչվում են նմանատիպ հարցերի:
Բալյանի խոսքով՝ հայկական համայնքում հույս ունեն, որ գործով առաջին նիստը, որը 2024 թվականից ի վեր չի կայացել, մինչև տարեվերջ կկայանա։ Հիմա Իսրայելի դատարանները ամառային արձակուրդում են, ուստի, ամենայն հավանականությամբ, մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր նիստ հաստատ չի լինի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:



