ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին

Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Գուդաուրիի շրջանում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով կան մարդկային զոհեր։

«Այս օրը, երբ ողջ եղբայրական Վրաստանը սգում է, ընդունեք իմ և ողջ հայ ժողովրդի խորին ցավակցությունները։

Խնդրում ենք մեր անկեղծ ցավակցությունն ու վիշտը փոխանցել զոհված բժիշկների, փրկարարների և օդաչուների ընտանիքներին, հարազատներին և ծառայակիցներին։ Նրանք զոհվեցին՝ կատարելով իրենց մարդասիրական պարտքը։

Վստահ եղեք, հայ ժողովուրդը միշտ ձեր կողքին է և կիսում է եղբայրական վրաց ժողովրդի կորստի դառնությունը»,- մասնավորապես ասվում է հեռագրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գուդաուրիում փրկարար ուղղաթիռը բախվել է ժայռին և պայթել:

  • Կիսվել: