կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ունենք մի քանի տասնյակ բուհեր, ինչը բացարձակապես լուրջ չէ. նախարար

Ունենք մի քանի տասնյակ բուհեր, ինչը բացարձակապես լուրջ չէ. նախարար

Խորհուրդ եմ տալիս չսպասել հրաշքների, քանի որ գիտության եւ կրթության ոլորտի այսօրվա համեստ ֆինանսավորման պայմաններում դա պարզապես անհնար է: Այս մասին այսօր ՛՛Գիտությունը որպես անվտանգության եւ զարգացման հենարան՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին այդ առումով էական խնդիր չէր ծագում: ՛՛Խորհրդային Միությունը ներդնում էր անսահմանափակ միջոցներ եւ գիտնականների համար ձեւավորում ամենալուրջ պատվերները, այդ թվում՝ ռազմական արդյունաբերության, տիեզերագնացության ոլորտներում: Այո, ԽՍՀՄ-ում կար անվճար կրթություն, քանի որ պետությունը փոխհատուցում էր այդ ծախսերը: Այսօր մենք ի վիճակի չենք հավատարիմ մնալ այս ավանդույթին, ուստի մենք անցել ենք վճարովի ծառայությունների մատուցման: Այսօր մենք ունենք մի քանի տասնյակ բուհեր, ինչը բացարձակապես լուրջ չէ, եւ դրա համար պետք է լրջագույն քայլեր ձեռնարկվեն՛՛,-ասաց Դումանյանը:

  • Կիսվել: