երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Կորցնում ենք Հայաստանի ավտոմեքենաների շուկան. Վրաստանի ավտոներկրողների ասոցիացիայի ղեկավար

Կորցնում ենք Հայաստանի ավտոմեքենաների շուկան. Վրաստանի ավտոներկրողների ասոցիացիայի ղեկավար

Մենք, ըստ էության, կորցրել ենք վերաարտահանման շուկաները: Այս մասին BusinessPressNews-ի հետ զրույցում ասել է Վրաստանի ավտոներկրողների ասոցիացիայի ղեկավար Ալեքսեյ Նոնիադզեն:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի կողմից Վրաստանը հիմնականում օգտագործվում է որպես տարանցիկ միջանցք. ավտոմեքենաները տեղափոխվում են անմիջապես Բաթումիի և Փոթիի նավահանգիստներից և ներմուծվում Հայաստան: Փաստացի, մենք կորցրել ենք նաև այս շուկան»:

Նշվում է, որ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանից արտահանվել է 38 հազար 759 ավտոմեքենա, ինչը 21%-ով պակաս է, քան նախորդ տարի: Նույն ժամանակահատվածում ներմուծումը նվազել է 12,3%-ով, իսկ երկիր է ներկրվել 100 հազար 616 ավտոմեքենա:

 

  • Կիսվել: