հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թյուրըմբռնում կա, որ առհասարակ Սյունիք այցելելու դեպքում պարտադիր պետք է թշնամու անցակետերով անցնեն, նման բան չկա. Առուշանյան

Թյուրըմբռնում կա, որ առհասարակ Սյունիք այցելելու դեպքում պարտադիր պետք է թշնամու անցակետերով անցնեն, նման բան չկա. Առուշանյան

Հասարակության մոտ թյուըմբռնում կա, որ Գորիս, առհասարակ Սյունիք այցելելու դեպքում պարտադիր պետք է թշնամու անցակետերով անցնեն, նման բան չկա։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ պատճառով է, որ այս տարի Գորիսում զբոսաշրջիկներ ավելի քիչ են նկատվում։

«Ես բոլորին հրավիրում եմ Գորիս, այստեղ անվտանգ է, այստեղ ամեն բան շատ ավելի լավ է, քան Հայաստանի մեկ այլ մարզում, որը հեռվից թվացյալ երևում է, ամեն ինչ նորմալ է, մարդիկ կարող են գալ, բոլոր պայմանները ստեղծված են, մենք էլ հյուրընկալ ենք, սիրով կընդունենք մեր հյուրերին»,–ասաց Գորիսի քաղաքապետը։

Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերից արտագաղթի տեմպերին, Առուշ Առուշանյանն ասաց, որ իրականությունն այդպես չէ․«Մեր ոչ մի սահմանամերձ գյուղից արտագաղթ չի եղել, Շուռնուխում, որտեղ կառուցված բնակարանները մի քանի մետր են հեռու թշնամուց, մարդիկ ապրում են, ոգին տեղն է, մարտական են, պետք է կանգնած  մնանք մինչև Արցախի ազատագրում»։

  • Կիսվել: