ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ծայրահեղական լուծում է բոլոր տուժածներին օգնել տեղափոխվել ու վերաբնակվել ՀՀ-ում

Ծայրահեղական լուծում է բոլոր տուժածներին օգնել տեղափոխվել ու վերաբնակվել ՀՀ-ում

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարփել է Բեյրութում տիրող իրավիճակին։

«Քաղաքականությունը խաղերի տեսությամբ բացատրվող պրոցես է, իսկ խաղերի տեսությունն ասում է, որ երկար խաղի պայմաններում օպտիմալ ստրատեգիան գրեթե միշտ պետք է լինի հավասարակշռված ու ոչ ռադիկալ։ Օրինակ բերեմ՝ Բեյրութի դեպքերի հետ կապված։ Պարզ ու ծայրահեղական լուծում է բոլոր տուժածներին օգնել տեղափոխվել ու վերաբնակվել Հայաստանում ու Արցախում։ Դրանով մեր արյունակիցներին կփրկենք, իրենց իսկ խոսքերով, դժոխքից։

Բայց... Բայց պետք է նայել, թե՝

ա) ինչպե՞ս ինտեգրվեցին Սիրիայի պատերազմի ժամանակ դժոխքից Հայաստան տեղափոխված հայերը, արդյո՞ք ինտեգրվեցին, թե՞ իրենց օտար են զգում ու երազում վերադառնալ Հալեպ ու Դամասկոս.

բ) ի՞նչ փոփոխությունների կենթարկվի Լիբանանի հայկական համայնքն, ու արդյո՞ք ներգաղթը չի հանգեցնի հայկական համայնքի վերացմանը։

Այս հարցերի պատասխանը խնդրի լուծումը բերում է էմոցիոնալից դեպի գիտական դաշտ` մշակել չափանիշներ ու մեխանիզմներ, թե ում վերաբնակեցնել Հայաստանում, և ում օգնել, որ մնա Լիբանանում ու ոտքի կանգնի»։

  • Կիսվել: