Թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա կրակոց արձակելու փաստ այս պահի դրությամբ չկա․ Նարեկ Սարգսյան
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ այսօր՝ օգոստոսի 4-ին, թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյան կողային ապակու վրա կրակոց է արձակվել։
1lurer.am-ի հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ կրակոցի հաստատված փաստ չկա։



