երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տեսանյութում ես եմ, զենքն էլ՝ սուվինիր էր․ Քոչարյանի աջակիցը աղմկահարույց տեսանյութի մասին

Տեսանյութում ես եմ, զենքն էլ՝ սուվինիր էր․ Քոչարյանի աջակիցը աղմկահարույց տեսանյութի մասին

Տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով եւ արդյունքներով նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։

Մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ՝ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, կատարվել են խուզարկություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: