կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հայաստան» խմբակցությունը երեկ արտագնա նիստ է ունեցել, որին մասնակցել է Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» խմբակցությունը երեկ արտագնա նիստ է ունեցել, որին մասնակցել է Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» խմբակցությունը երեկ արտագնա նիստ է ունեցել, որին մասնակցել է դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։

«Քննարկման հիմնական նյութը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն է եղել»,-հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Խամոյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են բոլոր հնարավորություններն ու քայլերն օգտագործել, որպեսզի հասնեն Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը։

«Իշխանությունները մատնացույց են անում բացառապես ռուս խաղաղապահներին` ասելով, որ դա նրանց գործառույթն է։ Մատնանշում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Բայց այդ փաստաթուղթը ստորագրել է նաև Նիկոլ Փաշինյանը, հետևաբար հայ մարդն իր պահանջը պետք է ներկայացնի ոչ թե ռուս խաղաղապահներին, այլ ՀՀ իշխանություններին։ Վերջիններիս խնդիրն է աշխատանքային փոխհարաբերություններն այնպես կազմակերպել, որ մենք նման խնդիրների առջև չկանգնենք»,-ասել է Խամոյանը։

  • Կիսվել: