կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսով է վարակվել

Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսով է վարակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ3-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով հերթական նիստը մինչև սեպտեմբերի 20-ը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից հայտնում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նիստի ժամանակ տեղեկացրել է, որ հուլիսի 14-ին նախագահի մոտ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 2-23-ը գտնվելու է արձակուրդում և խնդրել այդ ընթացքում դատական նիստ չնշանակել։

Իսկ օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ արձակուրդ է մեկնում դատավոր Աննա Դանիբեկյանը։

  • Կիսվել: