կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
20 միավոր անշարժ գույք․ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի մի քանի գույքեր ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման. Դատախազություն

20 միավոր անշարժ գույք․ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի մի քանի գույքեր ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման. Դատախազություն

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ:

Ուսումնասիրության նախնական արդյունքներով ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման՝

  • 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում.
  • ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր.
  • շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ.
  • շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել:

  • Կիսվել: