երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3610 խախտում

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3610 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 22-29-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3610 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 41 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 64, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 100-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշներով։ Բացի դրանից՝ 10 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

  • Կիսվել: