ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 1017 խախտում

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 1017 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 27-ից ապրիլի 3-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1017 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 11 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 2 վարորդ։ 7 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 4-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 57-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշներով։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

  • Կիսվել: