ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սյունիքում բախվել են Nissan Pathfinder-ն ու ВАЗ 2107-ը. վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր

Սյունիքում բախվել են Nissan Pathfinder-ն ու ВАЗ 2107-ը. վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30–ի սահմաններում Վերին Խոտանան բնակավայրի ավտոմայրուղում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Էրիկ Ս.-ի վարած Nissan Pathfinder մակնիշի և 21-ամյա  Տիգրան Ա.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ 

Բախման հետևանքով 07-ը կողաշրջվել է, իսկ նրա ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 21-ամյա  Էդգար Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:

Վթարի փաստով կողմից նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: