կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Սյունիքում 26-ամյա վարորդը, Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Սյունիքում 26-ամյա վարորդը, Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Գարեգին Գ.-ն՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 357 կմ հատվածում, ըստ նախնական տեղեկությունների, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի ձախ կողնակում և մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գարեգին Գ.-ն և ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Հրաչյա Գ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի տարածաշրջանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Կարապետյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառաարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: