հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սյունիքի մարզում 31-ամյա վարորդը բախվել է բետոնե պատնեշին և հայտնվել բենզալցակայնի տարածքում․ կա վիրավոր

Սյունիքի մարզում 31-ամյա վարորդը բախվել է բետոնե պատնեշին և հայտնվել բենզալցակայնի տարածքում․ կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Գոռ Խ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 379 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին, ապա հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում գործող բենզալցակայանի տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, վթարի  հետևանքով վարորդ Գոռ Խ․-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրիի տարածքային բժշկական կենտրոն։  Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։  Ժամանել են նաև ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպեր լիազոր Կարապետյանի գլխավորությամբ։  

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից պետք է ժամաներ հերթապահ քննիչը սակայն վերջինս հրաժարվել է գալ դեպքի վայր, պատճառաբանելով, որ իրենք անելիք չունեն։  Մինչդեռ՝ եթե վթարի հետևանքով քաղաքացին կան քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ, դեպքի վայր պիտի ժամանի քննիչը, ում կողմից էլ պետք է նախաձեռնվի վարույթ։ 

Նյութերով զբաղվել է Ճանապարհային ոստիկանության տեսուչը, ում կողմից էլ այնուհետև ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  

  • Կիսվել: