ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սյունիքի մարզպետը հանդիպել է Տեղ համայնքի Խոզնավար գյուղի բնակիչների հետ

Սյունիքի մարզպետը հանդիպել է Տեղ համայնքի Խոզնավար գյուղի բնակիչների հետ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այցելել է Տեղ համայնքի Խոզնավար գյուղ՝ բնակիչների հետ հանդիպելու և նրանց խնդիրներին տեղում ծանոթանալու համար։
 
Հավաքվածները մի շարք հարցեր են բարձրացրել մարզի ղեկավարի հետ զրույցի ընթացքում՝ սահմաններ, ճանապարհների բարեկարգում, անասնաբուժական ծառայություն, սեփականության վկայականների ստացում, խմելու ջրի ակունքների, արոտավայրերի ու խոտհարքների անվտանգություն, անասունների մթերման հարց, սոցիալական ու այլ խնդիրներ:
 
Մելիքսեթ Պողոսյանն այցելել է նաև Սուրեն Ալավերդյանի՝ վերջերս հրդեհված տուն ու համայնքապետի հետ քննարկել տուժած ընտանիքին կացարանով ապահովելու խնդիրը:
 
Մարզպետը խոստացել է ուսումնասիրել բարձրացված հարցերն ու փորձել լուծումներ գտնել դրանց համար:

  • Կիսվել: