երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Սյունիքի մարզպետն այցելել է Բերձորից ու Աղավնոյից Քարահունջ տեղափոխված քաղաքացիներին

Սյունիքի մարզպետն այցելել է Բերձորից ու Աղավնոյից Քարահունջ տեղափոխված քաղաքացիներին

Երեկ ու այսօր Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված բնակիչների տներ շրջայցին միացել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, այցելել Քարահունջում հաստատված ընտանիքներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել կեցության պայմաններով ու լսել խնդիրների մասին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Այսօր արդեն մարզպետարանի աշխատակիցները սկսել են արձագանքել մինչ այս գրանցած խնդիրներին․ Գորիս է հասցվել անհրաժեշտ կենցաղային տեխնիկա ու ըստ անհրաժեշտության հատկացվել ընտանիքներին։

Գործընթացը կշարունակվի։

  • Կիսվել: