ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի մի մասը՝ 11 տուն, անցնում է Ադրբեջանին․ համայնքապետ

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի մի մասը՝ 11 տուն, անցնում է Ադրբեջանին․ համայնքապետ

«Թուրքը եկավ, իր GPS-ով նշումներն արեց, ըստ որի՝ տակի թաղը անցնում է իրենց տարածք»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:

«Իրանց երկու տոչկեն խփել են գյուղի սկզբից վերջը. ցույց է տալիս, որ այդ 11 տունը իրենցն է»,-ասաց նա և նշեց, որ թուրք սահմանապահները եղել են մեր ԱԱԾ-ի և ռուսների հետ:

«Մինչ այդ  բանավոր կերպով ասել են, որ այդ տները լինելու են հայկական: Գուցե էլի հայկական են, ընտիր կառավարություն է, կարող է մի հատ այնպիսի դիվանագիտություն դրսևորել, որ թուրքը «մանթրաշից մեռնի»»,-ասաց նա և նշեց, որ կառավարությունից իրենց ոչինչ չեն ասել, իրենք սահմանապահ են և իրավունք չունեն հեռանալ:

 

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե  Շուռնուխի և Որոտանի սահմանային հարցերը կարող են ցավոտ իրավիճակների բերել, նա նշեց, որ չի լսել վարչապետի հայտարարությունը: «Վերջին ասողը ինքն է, և քանի դեռ ինքն է, անորոշ է լինելու: Հանած զորքը, որ տարան, մեզ անտեր թողեցին, կարող են գալ, մեզ փրկել»,-ասաց նա և նշեց, որ այդ տան բնակիչները անելանելի վիճակում են:

  • Կիսվել: