շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Նովոռոսիյսկում գտնվող՝ Սև ծովի ամենամեծ նավթային տերմինալն այլևս չի գործում

Նովոռոսիյսկում գտնվող՝ Սև ծովի ամենամեծ նավթային տերմինալն այլևս չի գործում

Նովոռոսիյսկում գտնվող՝ Սև ծովի ամենամեծ նավթային տերմինալը՝ Շեսխարիսը, դադարեցրել է նավթի բեռնումը լցանավեր: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում անելով նավագնացության տվյալներին, արբանյակային պատկերներին և նավերի հետևման ծառայություններին:

Նշվում է, որ տերմինալի գործունեության դադարեցումը տեղի է ունեցել Սև և Ազովի ծովերում նավերի վրա ուկրաինական հարձակումների ակտիվացման հետևանքով:  

Տարվա սկզբից ի վեր Շեսխարիսով օրական բեռնվել է միջինը մոտ 650000 բարել նավթ: Նավահանգստի փակումից կաթվածահար է եղել Ռուսաստանի նավթի արտահանման մեկ հինգերորդը, որն այս տարի միջինը կազմել է օրական 3,6 միլիոն բարել:

Նախօրեին Ռուսաստանի իշխանությունները նախազգուշացրել էին Սև ծովում Ռուսաստանի բացառիկ տնտեսական գոտում գտնվող բոլոր նավերին, որ տարածքն անվտանգ չէ ուկրաինական օդային և ծովային դրոնների հնարավոր հարձակումների պատճառով: Արդյունքում վտանգի տակ է հայտնվել նաև հացահատիկի արտահանումը. Նովոռոսիյսկով արտահանվում է արտերկիր վաճառվող ռուսական հացահատիկի մոտ մեկ երրորդը։

 

  • Կիսվել: