Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին
Եմենի հյուսիսը կառավարող շիաների ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը կառավարական բանակի հետ մեկ շաբաթ տևած մարտերի ընթացքում գրավել է Կարմիր ծովի ևս վեց շրջան, որոնք զբաղեցնում են ավելի քան 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Այս մասին AL Masirah հեռուստաալիքի եթերում ասել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան, տեղեկացնում էՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Մի քանի ուղղություններով լայնածավալ հատուկ գործողություն է իրականացվել՝ Սաուդյան Արաբիայի կողմում գտնվող խմբավորումներին արևմտյան ափի մի շարք տարածքներից դուրս բերելու նպատակով»:
Սարիան ընդգծել է, որ գործողության ընթացքում սաուդյան ուժերը դուրս են մղվել Թաիզ և Հոդեյդա նահանգների վեց շրջաններից, որոնք զբաղեցնում են ընդհանուր 5 հազար 400 քառակուսի կիլոմետր տարածք։
«Այս տարածքներն այժմ անվտանգ են և վերահսկողության տակ»,-ասել է նա:



