ChatGPT-ի ծառայություններում գլոբալ խափանումներ են արձանագրվել
ChatGPT-ի՝ OpenAI-ի առաջատար գեներատիվ արհեստական բանականության հարթակի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են գրանցվել: Այս մասին հայտնում են մի շարք առաջատար լրատվամիջոցներ, ինչպիսիք են SundayGuardian-ը, Times of India-ն և այլն:
Ինչպես նշվում է՝ խափանումները սկսվել է մոտավորապես ժամեր առաջ և ազդում են ամբողջ աշխարհի օգտատերերի վրա, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում։
OpenAI-ն ընդունել և հաստատել է խափանումների առկայությունը։
Ընկերությունից, մասնավորապես, նշել են. «Այո, մենք հիմա որոշակի խնդիրներ ունենք, աշխատում ենք դրանց վերացման ուղղությամբ»:



