հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿ

«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի հուլիսի 21-ին «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգը, պայմանավորված բջջային էլեկտրոնային ստորագրության գործընթացի ժամանակ առաջացող խնդիրներով, աշխատում է որոշակի խափանումներով:
 
Միաժամանակ հայտնում ենք, որ բջջային էլեկտրոնային ստորագրությունը սպասարկող կազմակերպության կողմից կատարվում են աշխատանքներ՝ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու համար։
 
Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։
 

  • Կիսվել: