Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
Հայտարարվում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարի մեկնարկը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երևանի քաղաքապետարանը «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հետ համատեղ արդեն հինգերորդ տարին կազմակերպում է ներառական ամառային ճամբարը, որը այս տարի կանցկացվի Ստեփանավանում։
Այս տարի, հաշվի առնելով ծրագրի նկատմամբ մեծ պահանջարկը, ճամբարն ընդլայնվել է 66%-ով, և շուրջ 250 երեխա կմասնակցի ծրագրին՝ 5 հերթափոխով։
Մասնակցությունն անվճար է։
Ծրագրին կարող են մասնակցել 8-16 տարեկան հաշմանդամություն ունեցող
երեխաները, ինչպես նաև սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների
երեխաները։
Ճամբարի ընթացքում մասնակիցներին սպասվում են ստեղծագործական, կրթական,
սպորտային և ժամանցային միջոցառումներ, նոր հմտություններ, նոր ընկերներ,
բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ և անմոռանալի ամառային հանգիստ։
Մանրամասների և մասնակցության համար զանգահարեք՝ 1-05 կամ դիմեք
Ձեր վարչական շրջանի սոցիալական ապահովության բաժին»- նշվում է հաղորդագրության մեջ։



