Աննա Ավետիսյանն ու Քեթրին Բարգերը կարևորել են Գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելես շրջանի միջև սերտ համագործակցությունը
Գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի շրջանի Կառավարիչների խորհրդի նախագահ Քեթրին Բարգերի հետ: Այս մասին հայտնում է հյուպատոսությունը։
Հանդիպման ընթացքում Աննա Ավետիսյանը բարձր է գնահատել Քեթրին Բարգերի շարունակական աջակցությունը Հայաստանի հետ ոլորտային համագործակցության զարգացման, մասնավորապես՝ միջմշակութային կապերի և մարդկանց միջև շփումների ամրապնդման գործում:
Կողմերը կարևորել են Գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելես շրջանի միջև սերտ համագործակցությունը, մասնավորապես կրթական, մշակութային ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացման համատեքստում:%ab%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80/



