ԱԳՆ–ն հաստատեց` Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի պաշտոնից
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, հաստատում է, որ Նարեկ Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում պատվավոր հյուպատոսի պաշտոնից։
«Նարեկ Սպարտակյանն ազատվել է ՌԴ Եկատերինբուրգի/Սվերդլովսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները կատարելուց», - պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։


