Զելենսկին հայտնել է ՌԴ-ի և Իրանի միջև ռազմական բեռներ տեղափոխող նավերին հարվածելու մասին
Այս գիշեր մեր զորքերը Ռուսաստանի տարբեր մարզերում օբյեկտներ են թիրախավորել։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է ՈւՆԻԱՆ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հարվածներ են հասցվել Կիրովի ձեռնարկությանը, որտեղից մատակարարվում են այն միջոցների բաղադրիչները, որոնցով Ռուսաստանը հարվածում է մեր մարդկանց։ Ուկրաինայի պետական սահմանից հեռավորությունը մոտ 1200 կիլոմետր է։
Հարվածներ են հասցվել նաև Տյումենի նավթավերամշակման գործարանին, Եկատերինբուրգի լոգիստիկ օբյեկտին և Ռոստովի վառելիքաքսուքային նյութերի պահեստին։
Շատ լավ արդյունքներ կան նաև Կասպից ծովի ջրծածկույթում հասցված հեռահար հարվածներից: Մասնավորապես, հարվածներ են հասցվել Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական բեռների փոխադրմանը ներգրավված նավերին, ինչպես նաև ռազմական նավի»:
Իր հերթին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ հարվածի տակ են հայտնվել «Մոլնիա» հրթիռային մոտորանավակը, Իրանի և ՌԴ-ի միջև ռազմական բեռներ փոխադրող երկու բեռնատար նավ (Port Olya 2 և Begey), ինչպես նաև Ֆիլանովսկու հանքավայրի նավթարդյունահանող հարթակը:
Բացի այդ, Ռոստովում խոցվել են Ս-400 համակարգի ռադիոտեղորոգման կայան, «Տոր-Մ2» զենիթահրթիռային համալիր, «Պոլե-21» էլեկտրոնային պայքարի համալիր և FPV անօդաչուների պահեստներ:



