Կասպյան խողովակաշարի վրա Ուկրաինայի հարձակումները հшրձակում են ՌԴ-ի, Ղազախստանի և ԱՄՆ-ի դեմ․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները որակել է որպես հարձակում Ռուսաստանի, Ղազախստանի և ԱՄՆ-ի վրա, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն զգուշացրել է Ուկրաինային չհարձակվել Սև ծովում նավթային ենթակառուցվածքների։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումը (CPC) դիտարկում է որպես «Ղազախստանից եվրոպական շուկաներ էներգամատակարարման կարևորագույն խողովակ»։



