ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է հրավառ նյութերի վաճառքի դեպքում սահմանել 2-3 մլն դրամ տուգանք

Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է հրավառ նյութերի վաճառքի դեպքում սահմանել 2-3 մլն դրամ տուգանք

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է հրավառ նյութերի վաճառքի դեպքում սահմանել մինչև 2-3 մլն դրամ տուգանք։ Նա իր առաջարկը ներկայացրեց հրավառություններն արգելող նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ, որին մասնակցում է նաև ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:

Այսպես՝ Ավինյանը նշեց, որ հարցի լուծման լիազորությունները պետք է տրվեն համայնքի ղեկավարին, որն էլ որոշում կկայացնի։ Նրա խոսքով՝ հրավառություններն արգելող օրենքի նախագծի ամբողջ իմաստն այն է, որ մասնավոր միջոցառումներին հնարավոր չլինի կազմակերպել այնպիսի հրավառություններ, որոնք կանհանգստացնեն շրջակայքի բնակչությանը:

՛՛Պետք է ռեստորանների համար էլ այնպիսի տուգանքներ սահմանել, որ իրապես ձեռնտու չլինի օրենքին դեմ գնալ ու հրավառություն կազմակերպել։ Վաճառքի սահմանափակումներ կամ խստացումներ մտցնելով` հարցը կլուծվի՛՛,- ասաց Ավինյանը։

Խոսելով պատասխանատվության մասին՝ նա կարծիք հայտնեց, որ լիցենզավորված ընկերություններն ամենայն հավանականությամբ շատ չեն լինի, և ներմուծված ապրանքն էլ գրանցված կլինի։

  • Կիսվել: