երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Շուռնուխում և Որոտանում բնակարանները կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ․ Ավինյան

Շուռնուխում և Որոտանում բնակարանները կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ․ Ավինյան

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։ 
 
«Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք`բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ: Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն:  Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը»,- սոցկայքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետը։

  • Կիսվել: