երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցների գործունեությունը

Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցների գործունեությունը

Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը՝ (MEDIA-ն, անօրինական է համարել իրանական Sahar հեռուստաալիքի և Mehr  լրատվական գործակալության գործունեությունն Ադրբեջանում և պատասխան սահմանափակումներ է կիրառել նրանց նկատմամբ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ որոշումը կայացվել է փոխադարձության սկզբունքին համապատասխան, երբ Իրանի հետախուզության նախարարությունը մի քանի օտարերկրյա լրատվամիջոցի, այդ թվում՝ ադրբեջանական AzTV հեռուստաալիքին, ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում և զգուշացրել քրեական պատասխանատվության մասին այդ ԶԼՄ-ների հետ համագործակցության դեպքում:

  • Կիսվել: