Արարատ Ավետիսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի Մ17 ԱԱ
Բաքվում ընթացող Մ17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արարատ Ավետիսյանը երկու հաղթանակից հետո կիսաեզրափակչում 1-4 հաշվով պարտություն կրեց ղազախ մարզիկից և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Առաջին գոտեմարտում մեր ըմբիշը 14-7 հաշվով հաղթել էր մեքսիկացի մարզիկին, ապա 9-3 հաշվով առավելության էր հասել ուզբեկ Ջավոհիր Շարիֆբոևի նկատմամաբ։
Վազգեն Մնացականյանը (65 կգ) կիսաեզրափակիչում 0:8 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Շամիլ Լաբազանովին։ Հայ ըմբիշը մեկնարկել էր որակավորման փուլից և հաղթել իրանցի (7։4), ղրղզ (5։2) ու խորվաթ (4։3) ըմբիշներին։
Հուլիսի 27-ին պայքարի մեջ էին մտել նաև Գեղամ Եղիազարյանը (55 կգ), Վահե Հովեյանը (80 կգ) և Խաչիկ Խաչատրյանը (110 կգ), որոնք նույնպես պարտություն են կրել։ Եղիազարյանը և Խաչատրյանը պարտվել էին հաղթանակով մեկնարկելուց հետո, իսկ Հովեյանը տարել էր երկու հաղթնակ ու պարտություն կրել քառորդ եզրափակիչում։
Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև 45 կգ Վազգեն Վարդանյանը (45 կգ), Գևորգ Հարությունյանը (51 կգ), Արտուշ Պետրոսյանը (60 կգ), Ջանես Նազարյանը (71 կգ), Ալեքսան Շալջյանը (92 կգ), որոնք պայքարը կսկսեն հուլիսի 28-ին:



