երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Վաղվա ջրանջատումների մասին

Վաղվա ջրանջատումների մասին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Մանթաշի» ջրամբարի ջրթող փականի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված` հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 14:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Անուշավան, Գետափ, Սպանդարյան, Մեղրաշեն, Փանիկ, Հայկասար, Տուֆաշեն գյուղերի և Արագածոտնի մարզի՝ Նորաշեն գյուղի ջրամատակարարումը:

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 28-ին՝ ժամը 07:00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07:00-ն կդադարեցվի։

Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք, Վարսեր բնակավայրերի, ինչպես նաև Բուսաբանական այգու տարածքի, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սևան և հարակից իրավաբանական սպառողների,

Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: