Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին պարզաբանել Անքորիջի համաձայնագրերի հետ կապված իրավիճակը՝ նախքան նոր գաղափարներ առաջ քաշելը․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին պարզաբանել Անքորիջի համաձայնագրերի հետ կապված իրավիճակը՝ նախքան նոր գաղափարներ առաջ քաշելը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա, մասնավորապես, նշել է. «Նախքան որևէ նոր բան քննարկելը, դեռևս չհայտարարված կամ ձևակերպված բան, հավանաբար ճիշտ կլինի ինչ-որ կերպ պարզաբանել հինը, մասնավորապես՝ այդ գաղափարների նախորդ քննարկումները»։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ պետք է փնտրել համաձայնագրերի նոր ձևաչափեր, քանի որ Ուկրաինան չի ընդունել Անքորիջի պայմանները։



