երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Toyota-ն, 2 Opel-ները և «ՎԱԶ-2107»-ը. ավտոմեքենաններից մեկն էլ տապալել է երկաթե էլեկտրասյունը

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Toyota-ն, 2 Opel-ները և «ՎԱԶ-2107»-ը. ավտոմեքենաններից մեկն էլ տապալել է երկաթե էլեկտրասյունը

Երեկ՝ մարտի 9-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհահատվածում՝ նոր կառուցված Հյուսիս-հարավ ճանապարհին, բախվել են 26-ամյա Ալբերտ Բաբաևի վարած Nissan March, 53-ամյա Գևորգ Մանուկյանի վարաօ Opel Zafira, 27-ամյա Ալֆրեդ Գևորգյանի վարած Toyota Camry, 22-ամյա Ռուդիկ Դավթյանի վարած Opel Vectra և 24-ամյա Գրիշա Արտուշյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Սերոբ Չրաղյանին ու Գոռ Հախնազարյանին դեպքի վայրում ասում էին, որ կա մեկ վիրավոր։ Այդ տեղեկությունը պարեկները պարզում են։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և տապակել այն։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները։

  • Կիսվել: