հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սևքար գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Սևքար գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Օգոստոսի 29-ին, ժամը 12։07-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևքար գյուղի վարչական տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 16:49-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

 

  • Կիսվել: