կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սևան-Երևան ճանապարհին կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է

Սևան-Երևան ճանապարհին կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է

Սևան-Երևան ճանապարհին կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 15-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ վաշտի ծառայողներին Ավան վարչական շրջանում մի քաղաքացի հայտնել է, որ Սևան-Երևան ճանապարհին «Տոյոտա» մակնիշի մեքենայից կրակոցների ձայն է լսել:

Նշված ավտոմեքենան մայրուղու խանութներից մեկի մոտ կանգնեցվել է, որի 26-ամյա ուղևորըպարեկներին հայտնել է, որ ինքն է մեքենայից կրակոցներ արձակել: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ ցուցմունք է տվել, որ Սևան-Երևան ճանապարհինգազային ատրճանակով մեքենայի սրահից դեպի օդ է կրակել, նաև հայտնել է, որ ատրճանակը գտնվում է մեքենայի սրահում:

Նախաքննական մարմին են ներկայացվել նաև «Տոյոտայի»վարորդն ու երեք ուղևորները:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: