Կրակոցներ Գերմանիայի Շտադ քաղաքում. կա 5 զոհ
Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի Շտադ քաղաքի կենտրոնում կրակոցներ են հնչել, հինգ մարդ մահացել է, տեղեկացնում է t-online-ը։
Նշվում է, որ իրավապահներն արդեն ձերբակալել են մի քանի մարդու, այդ թվում՝ ենթադրյալ կրակողին։ Ոստիկանները գործողություն են իրականացնում։
Միջադեպը տեղի է ունեցել Դանկերշտրասե փողոցում, որտեղ մայրերի և երեխաների համար նախատեսված կացարան կա։



