շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Ուղեղների արտահոսք Թուրքիայից. 1-ին տեղում Գերմանիան է

Ուղեղների արտահոսք Թուրքիայից. 1-ին տեղում Գերմանիան է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալները փաստում են, որ ուղեղների արտահոսքը գնալով աճում է։ Բարձրագույն կրթություն ունեցողները նախընտրում են արտագաղթել այլ երկիր։ Ուղեղների արտահոսիք ցուցանիշը հասել է 2.2%-ի, գրում է ermenihaber.am-ը:

Արտերկիր են գնում հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության (ինժեներական) ոլորտների շրջանավարտները։

Թուրքիայից արտագաղթողների զգալի մասը ( 22%) նախընտրում է ապրել և աշխատել Գերմանիայում։ Գերմանիա արտագաղթածների շրջանում ամենամեծ խումբը կազմել են համակարգչային ճարտարագիտության (ծրագրային ապահովման) շրջանավարտները։

Գերմանիային հաջորդում են ԱՄՆ-ն (16.9%), Միացյալ Թագավորությունը (10.5%) և Նիդերլանդները (8.3%)։

Ըստ մասնագիտությունների՝ ուղեղների արտահոսքի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի ոլորտում՝ 13.1%: Երկրորդ տեղում ինժեներական մենեջմենթն է՝ 13%-ով։

Պետական համալսարանների շրջանավարտների շրջանում արտագաղթի ցուցանիշը կազմել է 1.9%, մինչդեռ մասնավոր (հիմնադրամային) համալսարաններում այն հասել է 4.4%-ի։

Ստամբուլը դարձել է ուղեղների արտահոսքի ամենաբարձր ցուցանիշ ունեցող քաղաքը՝ 4%: Իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Շիիրթում՝ 0.2%:

  • Կիսվել: